Լրահոս

03.05.2012 14:59


Ինքնասպան եղածը փաստաբան է

Ինքնասպան եղածը փաստաբան է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ մոտավորապես ժամը 11-ի սահմաններում, Կիևյան կամրջից ցած էր նետվել 45-50 տարեկան տղամարդ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնել է, որ ինքնասպան եղած քաղաքացու հագուստի մեջ հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական, ինչպես նաև նամակ–երկտող, որտեղ գրված է. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ՝ ինձ ներեք»։–Այն ուղղված է եղել մեռնողի հարազատներին։ Քննիչի կողմից փաստաբանի վկայականն ու հայտնաբերված նամակ–երկտողն առգրավվել են, և արդեն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական։

Այս խորագրի վերջին նյութերը